ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լիդիան Արմենիան» ողջամիտ կասկածներ ունի, որ իրենք կաշառք են տվել. Սերգեյ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ArmLur.am-ի հետ անդրադառնալով այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել, քանի որ «Լիդիան Արմենիան» դատի է տվել իրենց, պատասխանեց.

«Եթե «Լիդիան Արմենիան» ցանկանում է պաշտպանել նախորդ իշխանությանը, եւ ապացուցել, որ իրենք կաշառք չեն վերցրել, դա իրենց գործն է, բայց էդ դեպքում իրենց պետք է լիազորված լինեն նախորդ կառավարության կողմից՝ իրենց շահերը պաշտպանելու, այլապես անհասկանալի կլինի: Իրենց անունը ընդհանրապես չի եղել, ինչ են որոշել իրենք դատական հայց ներկայացնել, պետք է իրենցից հարցնել, որովհետև կարող են նախորդ իշխանությանը պաշտպանել: Եթե կարող են, թող պաշտպանեն»,-ասաց Բագրատյանը:

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա»-ի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ պահանջելով պարտավորեցնել Սերգեյ Պապաշի Բագրատյանին սույն թվականի փետրվարի 17-ին Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ այն է՝ «Ժողովուրդ ջան, հարցը շատ պարզ է, շատ տրիվիալ ճշմարտություն կա, լուրջ չէ, որ մենք լուրջ վերաբերվենք, որովհետև նախորդ իշխանություններն իրենցից կաշառք վերցրել են և թույլ են տվել, ինչի մասին է խոսքը, ես հայտարարում եմ դա ամենայն պատասխանատվությամբ … » հրապարակայնորեն հերքել:




Լրահոս