«Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 25-րդ տուրի` «Էմպոլիի» հետ խաղում (3:0):
23-ամյա լեհ ֆուտբոլիստը «Միլանի» Իտալիայի առաջնության ռմբարկուների ցուցակում երկրորդն է եւ միայն մեկ գոլով է զիջում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի ակտիվում 19 գոլ կա:
Ընթացիկ մրցաշրջանում Պյոնտեկն ակումբային մակարդակում 26 գոլ է հեղինակել բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում:
Այս ցուցանիշով «Միլանի» ֆուտբոլիստը զիջում է միայն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, ով դարձել է 31 գոլի հեղինակ: