ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել բուհերի խորհուրդների նորընտիր նախագահների հետ թեյախմությունից:
«Երեկ տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի հավաք: Մատենադարանի նախասրահում հանդիպեցի Հայաստանի՝ պետության կողմից հիմնադրված բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահներին:
Յուրաքանչյուրիս համար այս հանդիպումը կարեւոր էր, քանի որ առկա խնդիրների համատեղ քննարկումը թույլ է տալիս դրական փորձն անմիջապես կիրառել մյուս բուհերում: