Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի կհանի ԱԳՆ-ի մաշված մեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գերմանիայում ՀՀ դեսպանությունը իր շահագործած ավտոմեքենան կնվիրաբերի արտաքին գործերի նախարարությանը: Խոսքը 2016 թվականի արտադրության «Mercedes-Benz S 350» մոդելի ավտոմեքենայի մասին է, որը արդեն տեղափոխվել է Հայաստան: Այն արտաքին գործերի նախարարությունը կօգտագործի իր կարիքների համար։ Քանի որ ներկայումս նախարարության կողմից օգտագործվում է 12 տարվա վաղեմության «Mercedes-Benz S 350» մոդելի ավտոմեքենա, որը բավականին մաշված է եւ անընդհատ ենթարկվում է վերանորոգումների։

Իսկ ահա արտաքին գործերի նախարարության հաշվեկշռում գտնվող 2003 թվականի արտադրության «Audi A6 L-1.8» ավտոմեքենան կամրացվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Այն, բնականաբար հետագայում վաճառքի կհանվի։ Ըստ ԱԳՆ-ի` թեեւ ավտոմեքենան մաշված է, բայց այն պիտանի է շահագործման համար։




Լրահոս