Էդեն Ազարը հնարավոր է մնա Չելսիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Չելսին» պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել թիմի առաջատար Էդեն Ազարին թիմում պահելու համար:

Ինչպես տեղեկացնում է Le 10 Sport-ը լոնդոնյան թիմի ղեկավարությունը արդեն սկսել է բանակցությունները բելգիացու հետ եւ կողմերը պատրաստվում են երկարաձգել պայմանագիրը: «Ազնվականները» անչափ լուրջ են տրամադրված եւ ամեն ինչ կանեն աստղին պահելու համար: ՈւԵՖԱ-ն արդեն պատժել է «Չելսիին», եւ նրանք չեն կարող երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում ձեռքբերումներ կատարել. Աազարից զրկվելը լոնդոնցիների համար կարող է դառնալ ճակատագրական:

Հիշեցնենք, որ Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը:




Լրահոս