Մարտի 15-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ գիտության ոլորտի ներկայացուցիչների կողմից կազմված, համացանցում տեղադրված և ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցված «Բանտարկե՞լ Լևոն Տեր-Պետրոսյանին» հանցագործության մասին հայտարարության վերաբերյալ։

Հայտարարության նպատակը, պահանջները և ակնկալիքները նոր իշխանությունից։

Բանախոսներն են՝

Էդուարդ Մանուկյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահան Համազասպյան
– տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ

***

Մարտի 15-ին, ժամը 11:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ, ՀՅԴ Գերագույն Մարմնին կից ֆինանսական ևԷկոնոմիկայի մասնագիտական հանձնախմբի պատասխանատու, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։

Թեմա՝ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է զգալիորեն ավելացնելգրավատների և տարադրամի փոխանակման կետերի պետական տուրքը, ինչպիսի՞ն կլինեն դրա հետևանքները, Հարկային օրենսգրքի խնդրահարույց դրույթները, ակցիզային հարկերի բարձրացումն ու տնտեսվարողների մտահոգությունները։

Մարտի 15-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Թեմա՝ Օպերաի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում եղած որոշ սրճարանների ապամոնտաժումը տնտեսվարողների վրդովմունքն է հարուցել, ի՞նչ օրենքներ են խախտվել և ինչո՞ւ է խտրական վերաբերմունք դրսևորվում տնտեսվարողների նկատմամբ։

***

Մարտի 15-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևան-Թբիլիսի տեսակամուրջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Երևան կատարած այցի արդյունքների մասին:

2018 թ.-ին հարևան երկրներում փոխվեցին նախագահներն ու վարչապետները: Թե ինչպիսի՞նն են հայ-վրացական հարաբերությունների հեռանկարները նոր փուլում, կքննարկեն փորձագետներ.

Երևանից՝

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը,

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Թբիլիսիից՝

Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետ Գիգլա Բարամիձեն:

***

Մարտի 15-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի և տարածաշրջանային զարգացումների շուրջ:
***

Մարտի 15-ինժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա «Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում– 2019» հետազոտության արդյունքների ներկայացում:

Ասուլիսի բանախոսն է՝

Լաուրա Բաղդասարյան` Ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրեն:

Սոցիոլոգիական հարցումն իրականացրել է Ռեգիոն հետազոտական կենտրոնը Հայաստանի բոլոր մարզերի 1150 բնակիչների շրջանում:

Ուսումնասիրության ընթացքում վեր են հանվել հետևյալ հարցերի պատասխանները.

  • Որո՞նք են Հայաստանի բնակչության համար տեղեկատվության ստացման առաջնային աղբյուրները՝ հեռուստատեսությո՞ւնը, ինտերնե՞տը, ռադիո՞ն, տպագիր մամո՞ւլը:
  • Հայաստանի  համար կարեւոր իրադարձությունների մասին տեղեկանալու համար բնակիչներն օգտվում են Ֆեյսբուքի՞ց, հեռուստատեսությունի՞ց, օնլայն ԶԼՄ-ների՞ց, թե՞ այլ աղբյուրներից:
  • Հանրությանն ամենից շատ ի՞նչ կարգի տեղեկատվություն է հետաքրքրում:
  • Ինչպե՞ս են երկրի բնակիչները վերաբերվում ընտրական գործընթացներին եւ քարոզարշավներին:
  • Տեղեկատվական ո՞ր աղբյուրներն են առաջնային քարոզարշավներին հետեւելու համար:




Լրահոս