Ովքեր են գործադիրի ակտիվ պաշտոնյաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեսկզբից կառավարության անդամները բազմաթիվ գործուղումների են մեկնել: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր գործուղումից հետո պաշտոնյաները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել, որոնք էլ տեղադրվում են ՀՀ կառավարության կայքում: Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ներկայացրած տվյալները, տեղեկացավ, որ առաջինը գործուղման մեկնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Առհասարակ, հունվար ամսին գործուղումների առումով հետաքրքիր միտում է եղել, եւ շատ պաշտոնյաներ են մեկնել Գերմանիա: Նրանց թվում են Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը, գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: Ակտիվ են եղել նաեւ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները. մասնավորապես, նախարար Արսեն Թորոսյանն ու փոխնախարար Լենա Նանուշյանը երկուական գործուղումներ են ունեցել: Հետաքրքիր է, որ մարզպետներից միայն Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն է գործուղման մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ` «Ռոյալ Ֆռոնտ» ՍՊԸ-ի հրավերով:




Լրահոս