Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուին եւ Լեո Մեսիին`«Ռոնալդուի հետ կարելի է միայնակ գնալ պատերազմ ու հաղթել, նա նման է Ալեքսանդր Մեծին, նա առաջնորդ է: Մեսին զուրկ է առաջատարի որակներից նա պատերազմում կարող է հաղթել միայն թիմակիցների շնորհիվ: Նա անկասելի է դառնում միայն խաղընկերների շնորհիվ»,-ասել է Չոլո Սիմեոնեն:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը Չ/Լ 1/8 եզրափակչից դուրս մնաց հենց Ռոնալդուի հեթ-տրիկի պատճառով: