ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամանորյա արձակուրդները կարող են կրճատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, երբ որոշվեց քաղաքացու օր սահմանել, կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկեց անդրադառնալ առհասարակ ոչ աշխատանքային օրերը կրճատելուն, հատկապես Ամանորյա տոներից հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այստեղ իսկապես խնդիր կա։ «Կարիք ունենք անդրադառնալու ոչ աշխատանքային օրերին և հասկանալու, թե ինչ անելիքներ կան այն առունով, ինչ հաշվարկներ։ Լայն հանրային քննարկում պետք է ունենա, միայն կառավարության անդամներով չենք կարող հարցը որոշել։ Իմ կարծիքով, խնդիր ունենք, բայց պետք է լայն հանրային քննարկում անցնի», – նշեց նա։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս