Ինչպես հայտնի է` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ: Ու թեեւ պատգամավորն իր հիմնավորմամբ փորձում է բուքմեյքերական գրասենյակների փակմանը հասնել Հայաստանում խաղամոլությունն արմատախիլ անելու համար, սակայն, մասնագետների պնդմամբ, իրականում այդպես որեւէ հարց չի լուծվում. միեւնույն է, խաղամոլները խաղադրույքներ կկատարեն համացանցի միջոցով:
ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նաև «ԳՈՒԴՎԻՆ-ԲԵՏ» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Միքայելյանը: Նրա խոսքով, նախագծի ընդունումը, որից հետո բուքմեյքերական գրասենյակները գործելու են միայն մի քանի քաղաքներում, և Երևանում դրանք այլեւս չեն լինի, ձնագնդիի էֆեկտի են բերելու: Բանն այն է, որ տնօրենի խոսքով` մեծ թվով մարդիկ կմնան առանց աշխատանքի, ինչպես նաեւ մեծ թվով գումարներ այլեւս չեն վճարվի պետական բյուջե:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: