Այսօր կայանալիք Հայաստան-Ֆինլանդիա խաղից առաջ կայացել է ֆինների գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի մամլո ասուլիսը:
Նա ասել է, որ իր հավաքականը գնալու է հաղթանակի հետեւից եւ ընգծել, որ Հայաստանի հավաքականից պետք է զգուշանալ. «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, պաշտպանությունում լավ ենք գործելու եւ իհարկե զգուշանալու ենք Հենրիխ Մխիթարյանից` նա համաշխարհային գերաստղ է»:
Մարզիչը նաեւ խոսել է Հայաստանի եղանակից եւ դաշտի վիճակից` «Տեղի եղանակը նման է Ֆինլանդիայի եղանակին: Մի փոքր զարամացանք, որ ձյուն էր տեղում: Բարեբախտաբար, խոտածածկի վիճակը լավ է, ու հույս ունենք, որ ոչ մի ազդեցություն չի ունենա խաղի վրա»,- նշել է Կաներվան: