Կառավարությունը կլուծարի՞ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը մտադիր է լուծարել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը: Սա նշանակում է, որ 50 աշխատող գործազուրկ կդառնա: Այն լուծարելու մասին որոշման նախագիծը կառավարությանը կներկայացնի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ըստ նախարարության` ՊՈԱԿ-ի լուծարման դեպքում կխնայվի 37 մլն 572 հազար դրամ գումար, որը պետական բյուջեից հատկացվում է կազմակերպության վարչակազմի պահպանման համար: Ի դեպ, ՊՈԱԿ-ի աշխատողներին լուծարման մասին չեն տեղեկացրել:

Կազմակերպության հաշվապահ Համլետ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Երեւի պետք չէ, այդ օղակը մեզ պետք չէ, ճանապարհներ պետք չեն, ոչինչ պետք չէ: Բայց ՊՈԱԿ-ը ՀՀ մարզային հանրապետական նշանակության ճանապարհների հետազոտություններ է իրականացնում, ճանապարհների նորոգման հետ կապված ստուգում է` ճիշտ են նորոգում, թե ոչ, զարգացման ծրագիր է մշակում, ներկայացնում: Մենք ծանուցում չենք ստացել լուծարման մասին»:




Լրահոս