Աշխատողներին «վերևից» նայելու հետևանքները. անակնկալի եկած Հայկ Այվազյանի ազատումը խորը արմատներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայկ Այվազյանին տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ այդ պաշտոնում նշանակվել է Արթուր Ասոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Հայկ Այվազյանի` աշխատանքից ազատումը անակնկալ է եղել իր համար: Ըստ որոշ տեղեկությունների` բավական երկար ժամանակ է, ինչ Հ․Այվազյանի աշխատանքից դժգոհ են հայրենի իշխանությունները. տարբեր տեսչություններից բողոքներ են ստացել նրա աշխատանքի վերաբերյալ: Նշվում է, որ Այվազյանը որեւէ բան չի արել այս ժամանակահատվածում տեսչությունների աշխատանքի բարելավման համար։

Ավելին, Հ․Այվազյանը չի շփվել տեսչության ղեկավարների հետ, նրանց նայել է «վերեւից» ու վերջին ժամանակահատվածում ընդհանրապես տեսչական բարեփոխումների, նրանց գործունեությամբ չի էլ հետաքրքրվել, ինչի պատճառով էլ այժմ գրեթե բոլոր տեսչություններում անհասկանալի աշխատանքային իրավիճակներ են:

Հավելենք նաեւ, որ Հայկ Այվազյանը ՀՀ ԳԽ առաջին գումարման վաղամեռիկ պատգամավոր, Ազգային հերոս Վիտյա Այվազյանի որդին է. այդ փաստը մեծ դերակատարում էր ունեցել նրա նշանակման հարցում: Ի դեպ, Արթուր Ասոյանը տեսչական բարեփոխումների փորձագետ է:




Լրահոս