ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձություն, որը կարողացել ենք հաղթահարել՝ քաղելով անհրաժեշտ դասեր. Արայիկ Հարությունյանը` ապրիլյան պատերազմի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր էջում գրառում է կատարել ապրիլյան պատերազմի մասին՝ այն որակելով փորձություն, որը կարողացել ենք հաղթահարել՝ քաղելով անհրաժեշտ դասեր։

«Հազա՛ր փառք մեր այն տղաներին, որ հանուն հայրենիքի պաշտպանության՝ իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, հազա՛ր փառք մեր բանակին, որ ստիպեց թշնամուն, պատերազմը դեռ չսկսած, հրադադար խնդրել, և հազա՛ր փառք մեր ժողովրդին, որ անկախ բնակության վայրից՝ այդ օրերին մեկ մարդու պես համախմբվեց և վերահաստատեց իր լինելիության իրավունքը»,- գրել է Ա. Հարությունյանը։

Արցախի նախկին վարչապետը նշել է նաև, որ ամեն անգամ, երբ մտածում է պատերազմի, խաղաղության ու առաջընթացի մասին, հանգում է միևնույն եզրակացությանը. «Մեր խնդիրն ու անելիքն է կերտել միասնական, կայուն ու տնտեսապես զարգացած հայրենիք, որ գրավականն է միաժամանակ և՛ մեր քաղաքացիների բարօրության, և՛ հայրենյաց սահմանների ամրության»։

Գրառումն ուղեկցված է չհրապարակված կադրեր պարունակող տեսանյութով, որ պատկերում է այդ օրերին Ա. Հարությունյանի՝ որպես Արցախի վարչապետի ունեցած դերակատարությունը ու հնչեցրած մտքերը։




Լրահոս