ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրունը Հովհաննիսյանը հայտնում է, որ երեկ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով հոսպիտալացված 18 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը նորմալ է։
Ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Բոլորի վիճակը բավարար է։ Փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր: