Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Բուրգոսի քաղաքային խորհրդի «Թվիթեր»-ի էջում:
«Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավանության են արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին միջնորդությունը»,- նշված է հաղորդագրությունում: