Բաթումիում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Քիչ առաջ մրցահարթակ դուրս եկան 102 կգ քաշայինները:
Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ: Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 368կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ Սամվել Գասպարյանը 377կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ:
Չեմպիոն հռչակվեց Ուկրաինացի Դմիտրո Չումակը: