ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ Զատկի կապակցությամբ այցելել են Արցախի զորամասեր:
Կազմակերպվել է այց բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ ԱՀ ՊՆ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:
«Ջերմ ու խաղաղաբեր շնորհավորանքներս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ Արցախյան առաջնագծից։
Մեր հոգևոր արժեքների ու քրիստոնեական հավատի պաշտպանությունն անհնար է պատկերացնել առանց մեր մարտիկների»,- սոցցանցի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Սա թերեւս առաջին անգամն է, որ Զատիկի տոնը պաշտոնյաները նշում են զինվորների հետ։