2018 թվականի ապրիլի 23-ին՝ բողոքի բազմահազար ակցիաների արդյունքում Հայաստանի այն ժամանակվա վարչապետ, 2008-2018 թվականներին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց` նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից անմիջապես հետո՝ որպես վարչապետ պաշտոնավարելով ընդամենը մեկ շաբաթ։
Գործադիրի որոշմամբ` Ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»: Այսօր լրանում է Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին, ինչի առթիվ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները միմյանց շնորհավորում են այդ կապակցությամբ: