«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա. Զարուհի Բաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Յուրաքանչյուրն ազատ է գիրքն ընթերցելու համար: Ես դատապարտել եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը և կարևորել եմ հասարակական կազմակերպությունների համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների ստեղծումը »,-նշեց նա, հավելելով, որ  դասագիրք, չէ և, հետևաբար, պարտադիր օգտագործման գրքույկ չէ:

Զարուհի Բաթոյանի խոսքով` պետության միջոցներն անսահմանափակ չեն, և պետությունն այսօր որևէ ֆինանսական օգնություն չի տրամադրում ընտանեկան բռնության զոհերին ապաստարանների տրամադրման համար:




Լրահոս