Երեւանի ավագանու որոշմամբ` կայանատեղում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամը չվճարելու կամ ուշացումով վճարելու համար սահմանված տուգանքի չափը կփոխվի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախագիծ են մշակել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածում փոփոխություն իրականացնելու մասին, ըստ որի` կնվազեցվի տուգանքի չափը. այն 5000 դրամից կդառնա 3000 դրամ:
Նշենք, որ Երեւանի ավագանին, սկսած 2012 թվականից, սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր` յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ:
Ավագանին սահմանել է նաեւ անվճար կայանելու ժամանակահատված` 15 րոպե, որից հետո կիրառվում էր տուգանք՝ 5 հազար դրամի չափով, ինչը առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում:
Մանրամասները` տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Էդգար Բաղդասարյան