Տեւական ժամանակ է`Երեւանում իրականացվում են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակում քաղաքում եւս առաջիկայում կիրականացվեն ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ:
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին`ինչու նախկինում քաղաքապետարանը նման աշխատանքներ չի իրականացրել, Ադամյանն արձագանքեց. ««Որովհետեւ փաստաթղթերը նոր ենք սկսել ուսումնասիրել. մինչեւ այդ կարիք չի եղել ուսումնասիրել:
Հիմա որը ապօրինի է, կապամոնտաժենք, որն էլ օրինական է, կասենք` ուրախությամբ, ու կշարունակեն շինարարությունը»: Փաստորեն, ստացվում է, որ մինչ այս Ճամբարակում աջուձախ ապօրինի շինություններ են կառուցվել, իսկ քաղաքապետարանը չի վերահսկել: Հիմա նոր Հայաստանն է, եւ իրավիճակ է փոխվել:
Ս.Հ.