Չինական ընկերությունը Հայաստանում շշալցման գործարան կկառուցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա նիտում որոշում կայացրեց հավանություն տվեց «Նյու Իդա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում 2,71 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ այս ոշորման ընդունումը բխում է Լոռու մարզի, մասնավորապես Ստեփանավանի տարածաշրջանի բնակչության շահերից:

«Նյու Իդա» ընկերությունը ներկայացրել է հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր, որի համաձայն նախատեսում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և 20-50 նոր աշխատատեղի ստեղծում 5 տարվա ընթացքում: Ներդրումները պետք է կատարվեն 18 ամսվա ընթացքում: Պապիկյանը նաև նշեց, որ «Նյու Իդա»-ն չինական ընկերություն է եւ նախատեսվում է, որ այն ներդրումներ է բերելու Չինաստանից:




Լրահոս