Դատավորները հայտարարության տեքստ են պատրաստում. որոշները ետնամուտքով հեռացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր շարունակ ընթացքող դատավորների ժողովը, կարծես, մոտենում է իր տրամաբանական ավարտին: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ընդմիջում է հայտարարվել, որի ընթացքում նախատեսված է հայտարարության տեքստ կազմել: Բովանդակությունը դեռևս հայտնի չէ, սակայն նիստը վերսկսելուն պես դատավորները պետք է քվորում անցկացնեն` ըստ էության հստակեցնելու` ովքեր են կիսում հայտարարության գաղափարը, ովքեր` ոչ: Իսկ թե ինչ կկատարվի քվեարկությունից հետո, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ նկատենք, որ որոշ դատավորներ լքել են տարածքը հետնամուտքով:

Հավելենք, որ այսօր որոշ դատավորներ լրագրողների հետ առանձնազրույցում խոսել են վեթթինգի մասին` նշելով, որ պատրաստ են ներկայացնել իրենց ունեցվածքը:

Քնար Մանուկյան




Լրահոս