Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր նար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը սական հավանության չարժանացավ։
Պատգամավորն առաջարկում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության ձևավորման առումով փոփոխություններ անել եւ ամրագրել, որ 7 հոգանոց հանձնաժողովի նախագահին եւ երեք անդամների թեկնածությունն առաջարկի վարչապետը, իսկ մյուս երեք անդամների թեկնածությունն առաջարկեն ընդդիմադիր խմբակցությունները:
Սակայն կառավարությունը բացասական եզրակացություն է տվել և նշել․ «Նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով, թե պաշտոնավարման յուրաքանչյուր ժամկետով պաշտոնավորող անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը ում է պատկանելու:
Նախագծով նախատեսված կարգավորումների պրակտիկ կիրառման ընթացքում կարող է խնդրահարույց լինել նաեւ այն հարցը, թե ինչ ընթացակարգով է իրացվելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքն այն դեպքում, երբ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են:
Մասնավորապես՝ պարզ չէ, թե որ խմբակցությունից է ընտրվելու հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրվող թեկնածուն` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության պարագայում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացվեն մի քանի թեկնածուներ եւ արդյունքում վերջիններս համաձայնության չգան մեկ միասնական թեկնածու առաջադրելու հարցում», – նշված է առաջարկների մեջ:
Կառավարության եզրակացության մեջ նաեւ նշված է, որ այդպիսի մի նախագին ունի նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Առաջարկում ենք ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ», – ասված է որոշման մեջ: