ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ես գյուղատնտես մարդ եմ, պատիվ եմ պահանջելու. Բաբայանի համակիրների միջադեպի ենթադրյալ պարագլուխ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտյան Սամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել հանցագործության մասին: Ըստ այդմ` երեկ գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։

«Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը։ Մեզ հասած տվյալներով դրանք Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները։ Ի դեպ կրակողներից մեկը եղել է սպիտակ Տոյոտա Քեմրի ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին։ Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։

Բազմիցս օգտվելով Արայիկ Հարությունյանի հովանավորչությունից` այս բանդայի կարկառուն պարագլուխներից Ռոլանդ Այդինյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից։ ՀՀ ԱԱԾ-ն այս առումով կարող է դիմել Արցախի Շահումյանի շրջանի ԱԱԾ կառույցին և նրանից պահանջել, թե ինչ քրեական պատասխանատվությունների է ենթարկվել տվյալ անձը, ինչու չի կրել այդ պատասխանատվությունը, և ում շնորհիվ են կառճվել բոլոր գործերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել Մարտակերտի շրջանի Ազատամարտիկների միության նախագահի` Գրիգորի Միրզոյանի հետ: Նա կտրականապես հերքել է իր մասնակցության մասին հայտարարությունը և նշել, որ պատիվ է պահանջելու իր անունը շահարկելու համար:

Քնար Մանուկյան




Լրահոս