ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձավ բավականին ուշացումով: Հիշում եք, երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետը հայտարարեց դատաիրավական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության եւ արմատական փոփոխություններ իրականացնելու մասին: Չորս օր անց եղավ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը (մինչ այդ մի հարցազրույց էլ նա էր տվել):
Իսկ, ահա, Հրայր Թովմասյանն այս ողջ ընթացքում փորձեց աննկատ մնալ. նրա ձայնը չլսվեց: Սա այն դեպքում, երբ հասարակությունն այսօր սպասում,նաեւ պահանջումէ Հրայր Թովմասյանի հրաժարականը: Ավելին, կրկին օրակարգում է հայտնվել նրա պաշտոնավարման լեգիտիմության հարցը. մասնագետների մի մասը շարունակում է պնդել, որայն ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Թովմասյանը ՍԴ անդամ է ընտրվելօրենքի խախտմամբ: Բացի այդ, նախկինում Թովմասյանի՝ ՀՀԿ խորհրդի անդամ լինելն արդեն ՍԴ դատավորի պաշտոնում անաչառ գործունեության, օբյեկտիվության առումով ողջամիտ կասկածների տեղիք է տալիս:
Հրայր Թովմասյանը վարչապետի հայտնի հայտարարություններից երեքօր անց գերադասեց մեկնել Արցախ. մի հանգամանք, որըլուրջ կասկածների տեղիք տվեց, տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ`հաշվի առնելով«Մարտի 1»-ի գործիշուրջդատական համակարգում իրար հաջորդած իրադարձությունները, երբ ոչ միայն ազատ արձակվեց այս գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդության հիման վրա, այլեւ հանկարծ պարզ դարձավ, որ դատավորը գործը ծածուկ ուղարկել է ՍԴ:
Բայց երեկվա հարցազրույցով Թովմասյանը փորձել է հասկացնել, որ ինքը մտադիր չէ հրաժարական ներկայացնելու:
Ճիշտ է, այս մասին նա ուղիղ տեքստով չի հայտնել, սակայն թափանցիկ ակնարկներ է հնչեցրել` միաժամանակ քննադատելով դատական համակարգի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:
«Ես ինքս մեծ ցանկություն ունեմ իմանալու, թե հավաքվածներն ընդհանրապես ՍԴ-ի եւ,մասնավորապես, իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված որորոշումներից էին դժգոհ:-հարցրել է Թովմասյանը` հավելելով,- Եթե որեւէ մեկը մտածում է, որ իմ կամ Սահմանադրական դատարանի այլ դատավորների վրա նման կերպ կարող է ազդել, ապա մեծապես սխալվում է: ՍԴ դատավորները նման դրսեւորումներից ճնշվողըչեն, իզուր ջանքեր մի՛ գործադրեք, նման վարքագիծը լավ տեղչի տանելու: Ես չեմ պատրաստվում խորհրդակցական սենյակի պատուհանից նայել, թե բակում քանի մարդ կա հավաքված, ու որ մասը ինչորոշում է ուզում, որ ընդունեմ»:
Այլ կերպ ասած, նա բացահայտ դիմադրում է: Միայն թե հետաքրքիր է՝ որքան կտեւի այդ դիմադրությունը: