ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոն նայողներին մեկուսացնելու նոր օպերացիան մեկնարկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանտերում քնելու տեղն այլևս լավ տղու բազար կամ փողի աղբյուր չի լինելու: ArmLur լրատվականի հավաստի աղբյուրները հայտնում են, որ հատ-հատ արմատախիլ են արվում տարիներ շարունակ ավանդույթի պես պահպանվող ու ներսում արմատացած մաֆիային ծառայողների, բանտերում Զոն նայողների, ընտրություններում նախկին ռեժիմի համար ձայն բերողների, ղումարով փող հավաքողների ու բանտապետերին պետ դարձած արտոնյալների ժամանակները:

Բանտի մաֆիայի պարագլուխներն ու անմիջական ենթակաները, իրենցից իրենց մտածելակերպով բան ներկայացնող զոն նայողները տարվել են մի տեղ: Բոլորը մեկուսացված են` պատրաստ սանձվելու և ճշտով դաստիրակվելու: Որոշ տեղեկությունների համաձայն` նրանց տեղափոխել են Գորիսի քրեակատարողական հիմնարկ:

Մինչդեռ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից հերքեցին մեր տեղեկությունները:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս