Ինչպես հայտնի է՝ երեկ Ազգային ժողովում Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Եվ ահա, ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդեն հայտնի է նաեւ խորհրդի մեկ այլ թեկնածու, որը արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն է:
Ավելին, նա այսօր առավոտյան եղել է խորհրդարանում և հանդիպում ունեցել իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Սակայն հետաքրքիր է, որ նրա առաջադրման մասին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները տեղեկություն չունեն եւ այսօր նրան չեն հանդիպել: