Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտյալների էքստրադիցիայի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկայումս պահվում է շուրջ 100 իրանցի դատապարտյալ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Փաստաբանների պալատների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:

Նա տեղեկացրեց, որ հանդիպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ և քննարկել իրանցի ազատազրկված անձանց պահման պայմանների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ինչպես նաև արտահանձնման հետ կապված հարցեր:

«Հասկացանք, որ իրոք մարդկային վերաբերմունք է ցուցաբերվում այդ անձանց նկատմամբ, մենք այդ անձանցից մի քանիսի հետ հանդիպել ենք: Խոսեցինք նաև իրանցի դատապարտյալների արտահանձնման հարցի շուրջ: Ներկայումս ցանկանում ենք Իրան տեղափոխել 14 դատապարտյալի, և եթե համաձայնություն լինի, նրանք կարող են իրենց պատիժը կրել Իրանում, սակայն դեռ որոշումը չկա»,- ասաց Իրանի ՓՊ նախագահը:

Ըստ Իսա Ամինիի` իրանցի դատապարտյալների արտահանձման հարցի շուրջ քննարկում եղել է նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի հետ:




Լրահոս