Հունիս ամսվա ընթացքում պատգամավորների կողմից գործուղումների շքերթ է եղել: Իրականացվել է 26 գործուղում, ընդ որում, բավականին մեծ կազմերով են եղել այդ գործուղումները: Սակայն այլ հարց է, թե որքանով են դրանք արդյունավետ կամ անարդյունավետ եղել:
Աժ նախագահ Արարատ Միրզոյանը եւս անմասն չի մնացել գործուղումներից, եւ հենց իր գլխավորած պատվիրակությունը բավական ներկայացուցչական է եղել` ընդգրկելով, թե ընդդիմադիր, թե իշխանական խմբակցության ներկայացուցիչներին: Եվ հենց այս պատվիրակության այցի ժամանակ է եղել ՌԴ-ում այն հայտնի նիստը, որին մեր պատվիրակության անդամներից ոչ ոք ներկա չի եղել եւ չի արձագանքել Հայաստանի եւ Արցախի մասին հնչող խոսքերին: