Հուլիսի 14-ին Երեւանում մեկնարկելու է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունը: Այդ առիթով ՈՒԵՖԱ-ն զրուցել է մրցաշարի դեսպան եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:
Մխիթարյանը վերհիշել է իր մրցելույթները երիտասարդական հավաքականում ու խորհուրդներ տվել այս առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստներին:
-Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ առսջին անգամ երիտասարդական հավաքականում կրեցիք Հայաստանի հավաքականի մարզաշապիկը:
-Հպարտություն էի զգում: Մեկ այլ հաճույք է, երբ հագնում ես հավաքականի մարզաշապիկը եւ խաղում ազգային հավաքականիդ համար: Մեծ փորձ էր երիտասարդական հավաքականում խաղալը:
-Ի՞նչ կհիշեք մինչեւ 19 տարաեկանների համավաքականից: Ի՞նչ սովորեցրեց ձեզ այդ ժամանակաշրջանը:
-Երբ խաղում ես ավելի ուժեղ հավաքականների դեմ, հասկանում ես, որ ֆուտբոլն ավելի արագ է, որ պետք է ավելի արագ կողմնորոշվես: Գնահատում ես նաեւ քո խաղամակարդակը:
-Ո՞վ էր ձեր սիրելի ֆուտբոլիստը:
-Զինեդին Զիդանը: Նա խաղադաշտում նման էր Պիկասոյին:
-Ինչո՞վ ես այժմ հպարտանում:
-Դրա մասին կմտածեմ կարիերայիս ավարտից հետո: Իսկ հիմա հպարտանում եմ այն ամենով, ինչ նվաճել եմ:
-Որքանո՞վ է այս մրցաշարն ընդունելը կարեւոր Հայաստանի համար:
-Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ: Պարզ է` ուրախ են, որ իրենց երկրում նման մրցաշար է կայանալու:
-Ի՞նչ խորհուրդ կտաք ֆուտբոլիստներին:
-Թող խաղան եւ վայելեն ամեն մի պահը, որովհետեւ այսպիսի խաղ մեկ անգամ է լինում կյանքում: Հաջողություն եմ մաղթում բոլորին:
Էդմոն Մարտիրոսյան