Հայաստանի հավաքականը լավ ֆուտբոլ խաղաց. Դավիդ Գորդո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության Հայաստան-Իսպանիայի խաղից հետո լրագրողների հետ հանդիպեց նաեւ իսպանացիների մարզչի օգնական Դավիդ Գորդոն: Հավաքականի գլխավոր մարզիչ Սանտիագո Դենիան որակազրկման պատճառով իրավունք չուներ մասնակցելու ասուլիսին:

Դավիդ Գորդոն նշեց. «Դժվար հանդիպում էր: Մրցակիցը կարողացավ խնդիրներ առաջացնել մեզ համար, բայց կարողացանք լուծել մեր առջեւ դրված խնդիրը: Աբել Ռուիզը մնաց պահեստայինների նստարանին, որովհետեւ ուներ թեթեւ վնասվածք: Չուզեցանք ռիսկի դիմել: Հայաստանի խաղի մասին կարող եմ ասել, որ նրանք բարձր մակարդակի հանդիպում անցկացրին եւ մեզ համար շատ խնդիրներ ստեղծեցին:

Չնայած մենք զարմացած չէինք, քանի որ լավ էինք ուսումնասիրել մրցակցին: Տեսանք այն ինչ սպասում էինք»,-ասել է մարզչի օգնականը:

Հավելենք, որ Իսպանիայի հավաքականի հաջորդ մրցակիցը Պորտուգալիայի հավաքականն է:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս