Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթի պայմանավորվածության համաձայն կառավարությունում է տեղի է ունեցել ՄԹ կառավարարության հաղորդակցության ծառայության փորձագետների հանդիպումը նախարարությունների, կառավարության ենթակա մարմինների մամուլի խոսնակների հետ:
Հանդիպումը կրում էր «ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի ներկայացում» խորագիրը:
Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության մոտեցումներն ու փորձը ռազմավարական հաղորդակցության ոլորտում, ապա դրանց կիրառման վերաբերյալ հանդես եկել օրինակներով: Այնուհետև ներկայացվել են ՄԹ կառավարության և գործընկեր կառավարությունների համագործակցության, հաղորդակցության նպատակով կիրառված օրինակները: Հանդիպման ընթացքում փորձագետների և մամուլի խոսնակների միջև տեղի ունեցել հարց ու պատասխան:
Նախքան սեմինար-քննարկումը կայացել է նաև վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Մարգարիտ Ֆարնոուրթի և պատվիրակության անդամների հետ, որի ընքացքում քննարկվել են տեղեկատվության ոլորտում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: