Դատավորների թեկնածուները շարունակում են դիմել դատարան եւ վիճարկել ԲԴԽ նախկին անդամների որոշումները: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյուզաննա Պողոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ԲԴԽ-ի:
Վերջինս դատարանից պահանջում է, որ նա 2019թ. մայիսի 23-ի կայացված քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի /բանավոր/ փուլում իր անունը ՀՀ արդարադատության ակադեմիա ուղարկվող քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ներառվի:
Նկատենք, որ Սյուզաննա Պողոսյանը միակ դատավորի թեկնածուն չէ, որ նախկին ԲԴԽ անդամների դեմ հայց է ներկայացրել դատարան, իսկ թե ինչ որոշում կկայացնեն դատարանները նախկին ԲԴԽ անդամների որոշումների մասով, դժվար է ասել. սպասենք զարգացումներին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան