Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողները ևս կկարողանան ստանալ պարգևատրումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների վերաբերյալ ընդունեց նոր որոշում: Պետական իշխանության մարմիններում պարգևատրման կարգում կատարվում է փոփոխություն, որը թույլ կտա հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձանց ևս պարգևատրումներ ստանալ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատողների՝ տվյալ կիսամյակի ընթացքում աշխատած ժամանակահատվածը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատակիցները հաշվետու ժամանակահատվածում աշխատել են նշված ժամանակահատվածի մեծ մասը, սակայն աշխատանքների ամփոփման ժամանակ գտնվում են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ եւ չեն կարող օգտվել օրենքով սահմանված պարգեւատրումից՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ նախատեսել սույն կարգավորումը:

Այս նախագծով նախատեսվում է սահմանել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող, սակայն տվյալ կիսամյակում աշխատած աշխատողների պարգեւատրման իրավական հիմքերը։




Լրահոս