Մանրամասներ կուսակցության նախագահի մասնակցությամբ միջադեպից. ում են փնտրում իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանի մասնակցությամբ: Մասնավորապես, Shamshyan.com-ը հայտնել է, որ փողոցով անկանոն երթևեկելու հանգամանքի շուրջ վիճաբանություն է առաջացել նշված տան բնակիչ 44-ամյա Մանուել Գասպարյանի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ Մ․ Գասպարյանը դիտողություն է արել այդ քաղաքացուն։ Որոշ ժամանակ անց այդ քաղաքացին իր մի քանի ընկերների հետ վերադարձել է Մ․ Գասպարյանի տան մոտ ու դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո իր ընկերների հետ հեռացել են։

ArmLur.am-ին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել դեպքից: Պարզեցինք, որ Մանուել Գասպարյանը հրավիրվել է ոստիկանութուն և դեպքի մասին տվել է բացատրությոններ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների  համաձայն, բացի իրենից միջադեպի մասին բացատրություն են տվել նաեւ այլ անձիք :Եվ բացատրություններից հետո իրավապահները փնտրում են ոմն Էդգարին , որը ըստ էության կատարել է կրակոցները:




Լրահոս