Քրեակատարողական ծառայություններում ազատումները սկսվեցին. պետեր են ազատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետն ազատվում է նախկինի կադրերից եւ փոփոխություններ է նախաձեռնել: Գրել էինք, որ ՔԿ ծառայության այլ պաշտոնատար անձինք, որոնք հնաբնակներ են, եւս առաջիկայում կազատվեն պաշտոններից: Ի դեպ, ՔԿՀ-ներում լուրեր կան, որ ծառայության կադրային ջարդից հետո հերթը հասնելու է ՔԿՀ պետերին, եւ այդտեղ եւս նոր նշանակումներ են լինելու:

Եվ չնայած այդ ժամանակ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ ՔԿՀ պետերը աշխատում են, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել են «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետեր Էդուարդ Գրիգորյանն ու Վարուժան Եղիազարյանը։ Վերջինս աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։

Քնար Մանուկյան




Լրահոս