Միջազգային կազմակերպությունները կարևորում են շրջակա միջավայրը. ՖՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս մարդկության առջև ծառացած լրջագույն խնդիրներից մեկն է կլիմայի փոփոխությունը, ինչը տեղի է ունենում ջերմոցային գազերի արտազատումից՝ հիմնականում արդյունաբերական և գյուղատնտեսական ճանապարհով: Ջերմաստիճանի բարձրացումն աշխարհում 1.5 աստիճանի հասցնելը պահանջում է կտրուկ փոփոխություններ հասարակության բոլոր շրջաններում, ներառյալ տվյալ ոլորտը:

Կարևորելով շրջակա միջավայրի նշանակությունն ու գիտակցելով դրա պաշտպանության անհրաժեշտությունը՝ Ֆիլիպ Մորրիս ընկերությունն իր առջև նպատակ է դրել անընդհատ բարելավելու սեփական գործունեության ազդեցությունն ու հասնել շրջակա միջավայրի կայունության բարձրագույն չափանիշներին: Ընկերության կողմից 2018թ. հրապարակված Շրջակա Միջավայրի Պահպանման վերաբերյալ զեկույցում նշվում են Ֆիլիպ Մորրիսի ազդեցությանը ենթակա չորս ամենահամապատասխան ոլորտները՝ ջերմոցային գազեր, կենսաբազմազանություն և անտառահատում, թափոններ և աղբ, ինչպես նաև ջրի գործածում: Թութուն աճեցնող ֆերմերների, մատակարարների, վաճառողների, Հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև կառավարությունների հետ համագործակցելու շնորհիվ ընկերությունը հաջողությամբ կարողանում է իրականացնել իր առջև դրված խնդիրները:

Այս փոփոխություններն ընկերությունը ձգտում է ի կատար ածել միջազգային համաձայնագրերին, այդ թվում՝ Փարիզի համաձայնագրին, համապատասխան: Էլեկտրաէներգիայի օգտագործումը և ածխածնի արտազատումները նվազեցնելոը մեր ռազմավարության մի մասն է:

Ի տարբերություն սիգարետի, IQOS տաքացվող սարքի արտադրության համար անհրաժեշտ է ավելի շատ ջուր և էլեկտրաէներգիա: Ընկերությանը պատկանող գործարանների թվի աճի հետ մեկտեղ փոփոխության է ենթարկվելու ածխաթթու գազի ծավալը: Ի տարբերություն արդյունաբերական շատ այլ ոլորտների, «Ֆիլիպ Մորրիս»-ի գործարանները համեմատաբար ավելի քիչ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա:

Գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ. Խնայում են էլեկտրաէներգիա, օգտագործում ավելի քիչ ածխածին պարունակող վառելիք, կուտակում վերականգնվող էլեկտրաէներգիա: Ընկերությունն աջակցել է էլերգաարդյունավետ շինությունների կառուցման, արտադրության մեջ վառելիքի վերահսկման և LED լուսավորության ծրագրերին:

Միաժամանակ, անծուխ պրոդուկտների արտադրությունն ընկերության կողմից շարունակում է ընդլայնվել: Այնուամենայնիվ, մեր անծուխ բիզնեսի աճի հետ մեկտեղ, բավականին դժվար կլնինի նվազեցնել էներգիայի գործածումը:

Այդ պատճառով անհրաժեշտ է անցում կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրներին, քանի որ դրանք շատ ավելի քիչ ածխածին են արտազատում, քան հանածո վառելիքը: «Ֆիլիպ Մորրիս»-ի ավելի ու ավելի մեծ թվով գործարաններ են էլեկտրաէներգիա գնում էներգիայի վերականգնվող աղբյուրներից, ինչը կազմում է մեր համաշխարհային սպառման 65%-ը:

2018թ. Ֆիլիպիններում գտնվող մեր գործարանը գնեց 2,5 մեգավատտ էլեկտրակայան և ֆոտովոլտայիկ մոդուլների միջոցով կարողացավ արևային էներգիան վերածել էլեկտրաէներգիայի: Նույն գործունեությունն իրականացվել է Պակիստանում և Ինդոնեզիայում: Էլեկտրակայանը տարեկան արտադրում է 3,500 մվ/ժ էլեկտրաէներգիա, և սպասվում է, որ դա կնպաստի տարեկան ավելի քան 2,000 տոննայով նվազեցնելու ածխաթթու գազի արտազատումը:

ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐԸ

Բնության և շրջակա միջավայրի պահպանումն առաջնահերթ է, քանի որ կյանքը, առողջությունն ու բարեկեցությունը կախված են կայուն կլիմայից, մաքուր օվկիանոսներից և գետերից, ինչպես նաև բույսերով և կենդանիներով հարուստ անտառներից: Գյուղատնտեսության համար էլ կենսական նշանակություն ունի առողջ և դիմացկուն էկոհամակարգը:

ՖՄԻ արտադրական գործընթացը զգալի ազդեցություն չունի կենսաբազմազանության և անտառահատման վրա, այնուամենայնիվ որոշակի գործոններ կարող են ինչ-որ չափով ազդեցություն ունենալ: Թութունի աճեցման հիմնական խնդիրներն առաջանում են վառելափայտի պատճառով:




Լրահոս