Մահափորձ՝ Մելիք Մանուկյանի՞ դեմ. պայթյունի դեպքով քրեական գործ հարուցվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւան–Սեւան» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի դեպքի կապակցությամբ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի հատկանիշներով։ Այս մասին ArmLur.am –ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ քիչ առաջ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։ Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելոե մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։

Քրեական գործը հարուցվել է ՔՕ 34–104 –րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և ՔՕ 235 –րդ հոդվածի 1–ին (Ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը)։ Այս պահին դեպքի վայրում են աշխատում քննիչները։

Հավելենք, որ Armlur.am -ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էր նախկին պատգամավորի հետ: Մեր այն հարցին՝ ըստ իրեն կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ կոնկրետ անձիք փորձել են իրենից հաշվեհարդար տեսնել, պատգամավորը նշեց , որ դեռեւս չի հասկանում, թե ինչ կարող է տեղի ունեցածի պատճառը լինել. «Հլը որ չեմ կարող ասել»:




Լրահոս