Պաշտոնական. Լեո Մեսսին որակազրկվեց եւ տուգանվեց ԿՈՆՄԵԲՈԼ-ի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է AS-ը Արգենտինայի եւ Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին Հարավամերիկյան Կոնֆեդերացիայի` ԿՈՆՄԵԲՈԼ-ի կողմից որակազրվել է 3 ամսով եւ տուգանվել 50.000 դոլլարով:

Այս որոշման պատճառով ֆուտբոլիստը իր ազգային հավաքականին չի կարողանա օգնել մինչեւ նոյեմբեր եւ այդ ընթացքում բաց կթողնի Չիլիի,Մեքսիկայի,Գերմանիայի դեմ ընկերական հանդիպումները, ինչպես նաեւ ԱԱ-2022-ի ընտրական փուլի մեկնարկը:

Հիշեցնենք, որ Լիոնելը Ամերիկայի Գավաթի 3-րդ տեղի համար Չիլիի դեմ խաղում արժանացել էր կարմիր քարտի եւ դրանից հետո վիրավորական արտահայտություններ թույլ տվել ԿՈՆՄԵԲՈԼ-ի հասցեին, ասելով, որ կառույցը կոռուպացված է եւ մրցաշարը կազմակերպված է Բրազիլիայի համար:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս