ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանտերում կադրային ջարդ է. որ բանտապետերը լքեցին պաշտոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է. նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը լծվել է ՔԿՀ պետերի ազատման գործընթացին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ երեկ պաշտոնից ազատվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Ժորժիկ Վարագյանը, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լեոնիդ Մկրտչյան, ՀՀ ԱՆ «Աբովյան քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանը: Իսկ մկինչ այդ պաշտոնից ազատվել էին Արմավիրի, Նուբարաշենի բանտապետերը, Երեւան Կենտրոն ՔԿՀ պետ Վահե Պապոյանը, որին ավելի ուշ Արթուր Գոյունյանը նշանակեց իր տեղակալ:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս