8 բանտապետ ազատվել են պաշտոնից. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկի պետերին ազատելու գործընթացը շարունակվում է: Երեկ գրեցինք, որ ՔԿ ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը լծվել է ՔԿՀ պետերի ազատման գործընթացին: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` պաշտոնից ազատվել են ՀՀ ԱՆ ,Արթիկե քրեակատարողական հիմնարկի պետ Ժորժիկ Վարագյանը, ՀՀ ԱՆ ,Սեւանե քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լեոնիդ Մկրտչյանը, ՀՀ ԱՆ ,Աբովյանե քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանը:

Իսկ մինչ այդ պաշտոնից ազատվել էին ,Արմավիրե ՔԿՀ պետը, ,Նուբարաշենե ՔԿՀ պետը եւ ,Երեւան Կենտրոնե ՔԿՀ պետ Վահե Պապոյանը , որին ավելի ուշ Արթուր Գոյունյանը նշանակեց իր տեղակալ: Այսքանով ազատման գործընթացը չի դադարում: Երեկ պաշտոնից ազատվել են ,Վարդաշենե ՔԿՀ պետ Վազգեն Առաքելյանը, ՀՀ ԱՆ ,Վանաձորե քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Հովհաննիսյանը: Այսպիսով, ՔԿՀ նախկին պետերից մնացել է ՀՀ ԱՆ ,Դատապարտյալների հիվանդանոցե քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Մարգարյանը, ,Հրազդանե քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը, ,Կոշե ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը եւ ,Գորիսիե ՔԿՀ պետ Տիգրան Չալյանը:




Լրահոս