2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում, Մարտակերտի դիրքերում ռազմական գործողությունների հետեւանքով ժամկետային զինծառայող, վարորդ Հայկ Թորոսյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետեւանքով մարմնի ձախ կողմը թուլացել է:
Վերջինս Հայոց բանակում հասցրել էր ծառայել ընդամենը 80 օր:
Նշենք, որ Հայկն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, ստանում է 71 հազար դրամ թոշակ և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից 26 հազար դրամ:
ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանի հետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան