Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհը փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ օգոստոսի 10-ին Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել է սպիրտ տեղափոխող բեռնատար: Բեռնատարի շրջման հետևանքով փակվել է անցակետ տանող ավտոճանապարհը։

Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, այժմ երթևեկությունը կանգնեցված է, սահմանին կա տրանսպորտային միջոցների հերթ։

«Վրացական պատկան մարմիններից հայտնում են, որ արդեն սկսվել են շրջված բեռնատարը ճանապարհից հեռացնելու աշխատանքները և շուտով ճանապարհը կբացվի»,- հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։




Լրահոս