Երևանը 2019թ. ամառվա ընթացքում եղել է Ռուսաստանցիների կողմից արտասահման այցելության նախընտրելի վայրը: Դեպի Երևան ուղղությունների դինամիկան ավելացել է մոտ քառորդ անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են Туту.ру ընկերության վիճակագիրները:
Ընկերության մասնագետները հետազոտության են ենթարկել 2019թ. հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած բոլոր ավիատոմսերը և դրանք համեմատել 2018թ. ավիատոմսերի հետ:
«Այս ամառվա ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը դարձել է Երևանը, այն դեպքում, երբ այս ամառը Վրաստանում անցկացնել ցանկացողների քանակը նվազել է շուրջ 2 անգամ»,- նշել են ընկերության մասնագետները: