«Փյունիկի» ֆուտբոլիստների աչքերում կրակ չեմ տեսնում. Ալեքսանդր Տարխանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն Խմբի 4-րդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ»(3:1) խաղի ավարտից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը.

Ինչպես եւ սպասում էինք մրցակիցը խաղում էր հակագրոհների վրա: Մրցակիցը խաղաց այնպես, ինչպես որ կանխատեսում էինք, բայց մեր տղսները չկարողացան կատարել խաղից առաջ մշակված ծրագրերը: Դրա գլխավոր պատճառներից մեկը այն է, որ թիմի վրա Եվրոպա Լիգայից հետո դատարկւթյուն է իջել: Ես կրակ չեմ տեսնում նրանց աչքերում, սակայն մեղադրել էլ չեմ կարող: Ժամանակ է պետք հարմարվելու համար: Անցած խաղում, եթե կարողանում էինք ստեղծել գոլային պահեր, ապա այս խաղին դա էլ անել չէինք կարողանում: Էրիկ Վարդանյանը երկար ժամանակ չէր խաղացել եւ դա էլ իր հետեւանքը թողեց, Սիմոնյանն էլ առողջական խնդրներ ուներ եւ մեկ օր չէր մարզվել: Մենք ունենք խնդիրներ, որովհետեւ հակագրոհներից ենք գոլեր բաց թողնում, այդ սխալները պետք է ուղղենք:

Այսօր նախատեսել էինք խաղադաշտ դուրսբերել Քրիստի Մարկուին, սակայն նա վնասվածք ստացավ: Բելովը ունի պաշտպանին բնորոշ բոլոր տվյալները, սակայն շատ երիտասարդ է եւ դրանից է գալիս նրա բոլոր սխալները: Տրանսֆերների մասին կասեմ եր մենք սպասում ենք մի պաշտպանի եւ մպայմանագրի ժամկետը լրացել է եւ կմիանա մեզ: Սպասում ենք եւս մեկին: Կան եւս 2 ֆեւտբելիստներ, որոնց դիտարկում ենք թիմը ուժեղացնելու լավ թեկնածուներ: Կառլեն Մկրտչյանը վնասվածք ուներ եւ երկար ժամանակբէր վնասվածքով խաղում: Որոշում կայացվեց, որ նա այս խաղին չպետք է խաղա, քանի որ վնասվածքը խորացնելու դեպքում կարող է երկար բացակայել»,- ասել է Տարխանովը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս