Բակո Սահակյանը ներկա է եղել հայագիտական միջազգային համաժողովի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ներկա է գտնվել «Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

Իր ողջույնի խոսքում նախագահը կարեւորել է համաժողովի գիտագործնական նշանակությունը՝ նշելով, որ նման միջոցառումները թույլ են տալիս ավելի առարկայական եւ օբյեկտիվ ձեւով ուսումնասիրել մեր պատմության էջերը, վեր հանել տարբեր զարգացումների պատճառահետեւանքային կապը եւ այն ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը:

«Եվ դա կարեւոր է հատկապես այսօր, երբ կան երկրներ ու շրջանակներ, որոնք ցուցաբերում են քաղաքականացված մոտեցում պատմական փաստերի նկատմամբ՝ փորձ անելով վերաշարադրել պատմությունը եւ այն ներկայացնել նեղ շահադիտական տեսանկյունից, աղավաղված ձեւով: Այս ամենին պատասխանելու լավագույն միջոցը այսպիսի միջոցառումների անցկացումն է նման ձեւաչափով եւ օրակարգով»,- ընդգծել է Բակո Սահակյանը:




Լրահոս