Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը գրառում էր կատարել, որ մոտ 50-55 ՀՀ քաղաքացիներ 10 ժամից ավելի մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է «Air Cairo» ավիաընկերության Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Հռիփսիմե Ստամբուլյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ օգտատերի կողմից տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Թռիչքը չի չեղարկվել, պարզապես տեխնիկական պատճառով ուշացում է գրանցվել:
«Անվատանգությունից ելնելով թռիչքը ուշացել է, քանի որ կային տեխնիկակակն խնդիրներ: Ավիաընկերությունը պետական ավիափոխադրող հանդիսանալով, եթե մինչև թռիչքը 6 ժամ է ուշացում գրանցում , ուղևորներին սնունդով են ապահովում օդանավակայանում, իսկ եթե 6 ժամից ավել է լինում փոխհատուցվում է տրանսֆերով և հյուրանոցով, մինչև թռիչքի ժամը»,-ասաց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ 120 ուղևոր 1.5 ժամվա ընթացքում տեղավորվել են հյուրանոցներում:
«Խնդիրը կայացել է նրանում, որ ուղևորներին տարել են օդանավակայան, քանի որ նախատեսված ուշացում չի եղել, վերջին պահին է տեխնիկական խնդիրն ի հայտ եկել: Այս շրջանում հյուրանոցները գերհագեցած են , որի պատճառով եղել են դեպքեր, որ միանգամից են մարդկանց համարներ տվել, և եղել են հյուրանոցներ էլ, որ ուղևորներին սպասեցրել են, մինչև համարը պատրաստել վերջացրել են»,-ասաց «Air Cairo» ավիաընկերության Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչը:
Վերջինս ևս մեկ անգամ հավելեց, որ 10 ժամ ուղևորներին չեն սպասեցրել և պատշաճ ձևով խնդիրը հարթել են:
Լիդա Եղիազարյան