ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անասնագողություն Մեծամորում. 23-ամյա երիտասարդը գողացել է գյուղացու ցլիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ին ոստիկանության Մեծամորի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ իր ցլիկը Զարթոնք գյուղի դաշտերում կորել է:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները սկսեցին որոնողական աշխատանք՝ գյուղացու ցլիկը հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ ցլիկը ոչ թե կորել է, այլ գողացել են:

Իրավապահների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց կասկածյալի ինքնությունը: Օգոստոսի 25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց 23-ամյա մի երիտասարդ:
Նա խոստովանեց կատարածը:
Ցլիկը վերադարձվեց տիրոջը:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս